Քաղաքացիական հասարակության հզորացում ՀՀ մարզերում 2018-2020թթ.
Սախարովի կենտրոնը հայտարարում է 2018թ. ենթադրամաշնորհների մրցույթ: Առաջարկվող ծրագրերի տևողությունը՝ 2-3 ամիս, գումարը՝ մինչև 600 000 ՀՀ դրամ: Խրախուսվում են համատեղ ներկայացվող ծրագրի առաջարկները՝ մինչև 900 000 ՀՀ դրամ:
Դիմումների վերնջնաժամկետն է սույն թվականի հուլիսի 31-ը:
Ծրագրի ձևաթերթ
Բյուջեի ձևաթերթ
Ծրագիր-նախագծերի համար գերակա թեմաներ
Հանրային վերահսկողության՝ մոնիթորինգի և հանրային մասնակցության ծրագիր-առաջարկները,*
Սկսնակ ՔՀԿ-ների կարողությունների հզորացում, կենսունակ կազմակերպությունների ստեղծում, ՔՀԿ-ների ինստիտուցիոնալացում,**
Ջատագովության, հանրային քարոզչության և շահերի պաշտպանության նախագծեր. որոշումներ կայացնողների, տարբեր ոլորտներում հայեցակարգերի, ծրագրերի, ռազմավարությունների, ընթացակարգերի, օրակարգերի ձևավորման վրա ազդելու հնարավորությունների օգտագործում, օրինակ, համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնության իրականացումը,
Նոր դասընթացների և/կամ մեթոդների մշակում և ներմուծում, ներառյալ հեռաուսուցումը, ուսումնական մոդուլների, ձեռնարկների, մոնիթորինգային զեկույցների մշակում և հրատարակում, սոցիալական գովազդների և ուսումնական տեսանյութերի պատրաստում և հեռարձակում, էլեկտրոնային տեղեկատուների պատրաստում,
Համաժողովների, տարածակազմակերպման, համայնքի զարգացման բաց տարածք-ֆորումների, սոցիալական նորարարության ճամբարների, փառատոնների, միջոցների հայթայթման տոնավաճառների կազմակերպում և իրականացում,
Հեռուստառադիո հաղորդումների, լրագրային հետաքննություների, հոդվածների, ակնարկների շարքեր՝ նվիրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-ամյակին, տարեցների, կանանց, երեխաների, փախստականների, փոքրամասնությունների իրավունքներին:
Մեկնաբանություն
*Մոնիթորինգային ենթադրամաշնորհները ենթադրում են.
մարզերի կամ բազմաբանակավայր համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի, բյուջեների մոնիթորինգ-հետազոտություն;
հաշվետու և թափանցիկ աշխատանքի էլեկտրոնային լուծումներ. համայնքների և/կամ հանրակրթական դպրոցների պաշտոնական կայքերի մոնիթորինգ;
հատուկ հաստատությունների (մանկատուն, տարեցների տուն, խնամքի կենտրոններ, գիշերօթիկ, այլ պայմանների և գործունեության մոնիթորինգ;
ավագանու գործունեության արդյունավետության մոնիթորինգ;
բժշկական հաստատություններում ծառայությունների մատչելիության, մասնագետների առկայության, հիվանդների ընդունման, վճարովի ծառայությունների մատուցման և մատչելիության, առաջնային բուժօգնության հասանելիության և այլ գործընթացների մոնիթորինգ;
սոցիալական արդարություն. բնակչության կենսամակարդակը տարածաշրջաններում, գործազրկություն, նպաստ, կենսաթոշակ, կրթության հասանելիություն, այլ;
կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանն ուղղված մոնիթորինգ. պետական գնումներ, հանրային տրանսպորտ, համայնքային մրցույթներ,
այլ:
**Քաղաքացիական հասարակության հզորացումը ենթադրում է.
Հանրային մասնակցության և վերահսկողության մեխանիզմների ստեղծում,
համայնքի զարգացման այլընտրանքային ռազմավարություններ,
գյուղական ՏԻՄ-երի հետ երկխոսության ու համագործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների խրախուսում,
համայնքի սոցիալական կապիտալի ներուժն օգտագործելուն ուղղված ենթահամակարգերի ստեղծում,
պետական, տարածքային և համայնքային ծրագրերի մոնիթորինգ,
փաստարկված հանրային քաղաքականություն և շահերի պաշտպանություն,
ՔՀԿ կայունության ցուցանիշի բարելավում (իրավական միջավայր, ֆինանսական կայունություն, կազմակերպական կարողություններ, ծառայությունների մատուցում, ենթակառուցվածք, հանրային ընկալում),
ՔՀԿ-ների մարդկային ռեսուսների և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում, կենսունակ կազմակերպությունների ստեղծում,
կազմակերպության կառուցվածքի և կառավարման բարելավում,
ներքին և արտաքին գնահատում, ռազմավարական ծրագրի կազմում,
հանրային հարաբերությունների կառուցման և միջոցների հայթայթման գործիքակազմի մշակում,
այլ:
Սախարովի կենտրոն
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը անկախ, ոչ քաղաքական և շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է:
Առաքելություն
Նպաստել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը՝ քաղաքացիական ակտիվության բարձրացման ճանապարհով
Նպատակներ
աջակցել քաղաքացիական հասարակության հզորացմանը Հայաստանում,
պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները,
բարձրացնել բնակչության իրավական գիտելիքների մակարդակը: