Մարդիկ ծնվում են առանց կարծիքի, ամբողջ կյանքում ապրում են՝ դրանից զրկված։ Հասարակության գորշ հայացքներն ու անլեզու աչքերի խորը ծակոցը ստիպում ու ենթարկեցնում է անհատին՝ իրենց խավարասեր ու անազատ բարքերին։ Մարդիկ կրկնօրինակում են միմյանց ու իրարից անկախ դառնում մեկը մյուսի գերին, անտեսանելի կարմիր թելով կապվում են միմյանց ու ստեղծում մարդաբանական միավորներ, որոնց խաղի կանոնները պարտադիր են, անքննելի ու անհերքելի։ Նրանք, ովքեր դեմ կլինեն խաղի կանոններին, կմերժվեն, կհալածվեն ու գոյատևման համար չեն կարողանա ստեղծել մարդաբանական իրենց միավորին։ Հասրակությունը չի սիրում հարցեր, հասրակաությունը չունի դրանց պատասխանները, հասարակության հրամայականը պոռտալարով փոխանցվող կոդավորված վարքեր ու բարքեր են և դրանք ամենակարևորն են, կատարվելիքն են, առաքելություն են, ոչինչ որ չենք հասկանում, չգիտենք, չենք ուզում իմանալ, թե ում որոշմամբ և ում ցանկությամբ է այն հասել մեզ, թե ումն ու ինչն ենք կրում ինքներս մեր մեջ։ Հասարակությունը շարժվում է մշակույթով, ավանդույթով, սովորույթով, եղածով, հնով, կրկնվողով, նա չի սիրում տարբերվողը, նորը, չփորձվածը։ Այո՛, այսօր խաղի կանոններն այդպիսին են, լավ է լինել հասարակության յուրաքանչյուր բյուրեղիկի կրկնօրինակը, քան հանդես գալ որպես առանձին միավոր՝ այլ մշակույթով, դա մեզ դու չի գալիս։ Այսօր ինքնախաբերությունը դեղամիջոցն է ինքարտահայտման․ բոլորը խոսում են տարբերվելուց, քննադատական ու վերլուծող լինելուց, սեփական կարծիքն ու ինքնատիպությունը ունենալուց, բայց նրանք բոլորը կրկնում են մյոսւներին, ովքեր առաջին իսկ պատեհ առիթին թեքում են իրենց հայացքները հասարակության գազանաբարո ու անմարդկային վարքից՝ չտեսնելու տալով հիվանդագին ու անսանձ վերաբերմունքով՝ անհատին ճնշելու, ստիպելու, պարտադրելու անզուսպ ու հոխորդագին վարքը։ Միշտ էլ կարելի է խոսել աշխարհի գեղեցկության, հարշքների, անևրույթի ու գոյություն ունեցող անհավատալիի մասին, սակայն այդ նույն աշխարհը գոյատևում և զարգանում է բազմազանության ներդաշնակման ու դրանց գեղեցիկ համադրության արդյունքում և այդտեղ խաղի կանոններն ու չգրված օրենքներն են պահի դրությամբ թելադրում անելիքը, աշխարհը ստեղածգործ է, տարբերվող իսկ հասարակությունները՝ ոչ, անհատները՝ այո։ Հասարակությունը շատ բան ունի սովորելու անհատներից, անհատներ, որոնք նույնպես հասարակության մեջ են, բայց ոչ հասարակություն։ Հասարակությունը սիրում է տարբերակել՝ վատի ու լավի, ճիշտ ու սխալի, թացի ու չորի, սև ու սպիտակի, կայացնել որոշում, որոշել ուրիշի փոխարեն, հաստատել գերակայություն իսկ առանց դրա ամենուր քաոս է։ Ընդունելով խաղի այդ կանոները, կամ անտեսելով դրանք՝ մենք դառնում ենք հերթական խաղաքարտը, մերժելով դրանք՝ մենք անիծվում ու հոշոտվում ենք քաղաքակիրթ և անբարոյական ձևերով։ Դեռ քանի ու քանի զոհեր են պետք նոր քաղաքակրթություններ, նոր մշակույթներ ու նոր միտքը կյանքի կոչելու համար, բայց դրանք հենց այդպես էլ կարևորվում են ու հատկանշվում․ եթե ուզում ես հերքել, քննել ու ազատվել կապակներից, ստեղծել քոնը, կիսվել բոլորի հետ պետք է գիտակցաբար և արդեն ֆիզիկապես ու հոգեպես պատրաստ լինես շատ ու շատ բաներ կորցնելու, կորցնելու քո դեմքը, վստահությունը, ժամանակը և կյանքը հանուն սեփական եսի արդարության ու անկախության։ Քեզ հենց այդպես ել կհիշեն՝ անհատ, որ զոհվեց հանուն խաղի կանոնների փոփոխման, հանուն հասարակության բարօրության, բայց քեզ այդպես էլ չեն ընդունի, որովհետև գրված օրենքներից զատ, յուրաքանչյուրն՝ ինքը պետք է ունենա խաղի իր սեփական կանոնները, որովհետև յուարաքանչյուր մարդ, անհատ ու դեպք յուրովի է, առանձնահատուկ է ու անկրկնելի։
Հգ․ «Հոխորդագին» բառն ինքնարտահայտման ստեղածագործություն է))
Հոդվածի հեղինակ՝ Ալեքսանդր Մարտիրոսյան Հոդվածում օգտագործված նկարի հղումն՝ այստեղ